«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի «Ժիրոնայի» դեմ արտագնա խաղում (1:4): Այս մասին հայտնում է AS-ը։
26-ամյա խաղացողը հանդիպումը սկսել է «Կապտանռնագույնների» մեկնարկային կազմում և 47-րդ րոպեին դաձել գոլի հեղինակ։ Այնուհետև իսպանացին վնասվածք է ստացել և փոխարինվել 61-րդ րոպեին, նրան փոխարինել է Էրիկ Գարսիան։
Նշվում է, որ Օլմոյի մոտ հայտնաբերվել է ազդրի վնասվածք, որի պատճառով նա կարող է բաց թողնել կատալոնացիների հաջորդ երկու հանդիպումները՝ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Մոնակոյի» և Իսպանիայի առաջնությունում «Վիլյառեալի» դեմ կայանալքի խաղերը։