Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս խոշոր հաշվով հաղթանակ տարավ «Ժիրոնայի» նկատմամբ (4:1):
Լա լիգայում կայացած 5 տուրերից հետո կատալոնացիները իրենց ակտիվում խփած 17 գոլ ունեն, որոնցից 7-ը նախորդ տուրում խփեցին «Վալյադոլիդին»։
Այս ցուցանիշը «Բարսայի» համար ռեկորդային չէ, սակայն այն 2017 թվականից ի վեր խփած գոլերի առումով ամենաարդյունավետն է։ 2017 թվականին Իսպանիայի առաջնության առաջին 5 տուրերից հետո «Կապտանռանագույնները» կրկին խփել էին 17 գոլ։
Ֆլիկի սաները կայացած 5 տուրերից հետո վաստակել են 15 միավոր և 100 տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը։