Մադրիդի «Ռեալի» հարձակվողներ Կիլիան Մբապեն և Վինիսիուս Ժունիորը միասին տոնել են ֆրանսիացի ֆուտբոլիստի՝ 75-րդ րոպեին 11 մետրանոցից խփած գոլը Իսպանիայի Պրիմերայի 5-րդ տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում (0:2):
Ավելի վաղ՝ 58-րդ րոպեին, բրազիլացի վինգերը նույնպես դարձել էր գոլի հեղինակ՝ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
Իսպանիայի առաջնության հինգ խաղից հետո մադրիդյան ակումբը վաստակել է 11 միավոր և այժմ երկրորդ տեղում է՝ մեկ միավորով զիջելով «Բարսելոնային», սակայն կապտանռնագույնները մեկ խաղ պակաս են անցկացրել։
Այս մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում մասնակցել է վեց հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի հեղինակ։ Վինիսիուսը վեց հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։