Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն իր մարզաշապիկը նվիրել է բոլբոյին իսպանական Պրիմերայի 5-րդ տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» հետ հանդիպման (0:2) 90-րդ րոպեին փոխարինվելուց հետո, որում ֆրանսիացի ֆուտբոլիստը դարձել է գոլի հեղինակ։
Մբապեն մադրիդյան թիմին է միացել այս ամառ ազատ գործակալի կարգավիճակով։ Այս մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է վեց հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի հեղինակ։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։