Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի 5-րդ տուրում հյուրընկալվեց «Ռեալ Սոսյեդադին» և հաղթեց 2:0 հաշվով:
«Արքայական ակումբը» երկու գոլերն էլ խփեց երկրորդ խաղակեսում: Նշանակված 11 մետրանոցներն անվրեպ իրացրին հարձակվողներ Վինիսիուսը և Կիլիան Մբապեն:
Հիշեցնենք, որ «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը դուրս էր մնացել թիմի հայտացուցակից վնասվածքի պատճառով:
Այս հաղթանակից հետո «Ռեալը» 11 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: «Ռեալ Սոսյեդադը» 4 միավորով 16-րդն է:
Ռեալ Սոսյեդադ — Ռեալ Մադրիդ՝ 0։2
Գոլերը՝ Վինիսիուս (58′, 11մ․), Մբապե (75′, 11մ․)