Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի մասին:
«Ես չգիտեմ, թե արդյոք նա ամաչկո՞տ է: Վալվերդեն խաղացող է, որն իր վրա պատասխանատվություն է վերցնում հանդերձարանում: Մենք կորցրեցինք այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Կրոսն ու Նաչոն։ Այնուամենայնիվ, կան ուրիշներ, ովքեր առաջադիմում են: Վալվերդեն նրանցից մեկն է։
Չեմ կարծում, որ նա ամաչկոտ է: Ես նրան տեսնում եմ որպես մեզ համար շատ կարևոր ֆուտբոլիստ։ Ես հիացած եմ նրանով, քանի որ Վալվերդեն ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է բարձրակարգ կիսապաշտպանի համար՝ ուժ, հմտություն, խելացիություն: Նա ակկնառու ֆուտբոլիստ է»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS-ը։
26-ամյա կիսապաշտպանը Մադրիդի «Ռեալի» հիմնական թիմում հանդես է գալիս 2018 թվականից։