Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Ժոան Մարտինեսը ակումբից նոր պայմանագրի առաջարկ կստանա։ Կառլո Անչելոտին պլանավորում էր ֆուտբոլիստին, որը վերջերս նշել է իր 17-ամյակը, ներգրավել առաջին թիմի խաղերին և մարզումներին, սակայն վնասվածքը դրան խանգարեց։
Երիտասարդ տաղանդը խաչաձև կապանների պատռվածքի պատճառով դուրս մնաց շարքից առնվազն մինչև հաջորդ տարվա փետրվար: Չնայած այդ ամենին, «Ռեալը» շարունակում է հավատալ Մարտինեսին։
Marca-ի համաձայն՝ «Սերուցքայինները» կենտրոնական պաշտպանին նոր պայմանագիր կառաջարկեն և ապաքինվելուց հետո կերաշխավորեն տեղը հիմնական կազմում: Ժոան Մարտինեսի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: