Ուելսցի ֆուտբոլիստ Ջորդան Էվանսին ոստիկանությունը ձերբակալել է Ուելսի առաջնության ցածր լիգաներից մեկում կայացած հանդիպման ժամանակ, հայտնում է Wales online-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ սեպտեմբերի 7-ին։ Ջորդան Էվանսը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում «Բեգլան Դրագոնսի» կազմում «Կումբրան Սելտիկի» դեմ խաղում: Նա կարողացել է երկու գոլային փոխանցում կատարել, ապա խփել հաղթական գոլը։ Հանդիպումն ավարտվել է «Բեգլանի» հաղթանակով՝ 4։3 հաշվով։
Խաղի ավարտից 5 րոպե առաջ ոստիկանները հայտնվել են խաղադաշտում ու բերման ենթարկել խաղացողին։ Թիմի մարզչին, ում անունը չի նշվում, հաջողվել է փոխարինել խաղացողին։ Ավելի ուշ Հարավային Ուելսի ոստիկանությունը հաստատել է, որ գողության կասկածանքով ձերբակալել է 31-ամյա տղամարդու։ Սակայն ավելի ուշ նա ազատ է արձակվել առանց մեղադրանքների։
@TheOfficialFNG if a player being arrested mid match in the 2nd division of wales doesnt make FTW i dont know what does
(Match between Baglan Dragons and Cwmbran Celtic) pic.twitter.com/h7eUbgUQoj
— NCAFC (@UT_County) September 7, 2024