«Մոնակոյի» ֆրանսիացի հարձակվող Վիսամ Բեն Յեդերը հանգստյան օրերին ձերբակալվել է և դատարան կներկայանա «հարբած վիճակում սեռական ոտնձգությունների» մեղադրանքով։ Այս մասին հայտնում է ֆրանսիական L’Equipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ Բեն Յեդերը ձերբակալվել է այն բանից հետո, երբ 2001 թվականին ծնված կինը սեռական ոտնձգության հայց է ներկայացրել: Ենթադրյալ հանցանքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան ֆուտբոլիստի մեքենայում։ Դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 15-ին։
Հիշեցնենք, որ 34-ամյա ամյա խաղացողը Ֆրանսիայի առաջնությունում նախորդ մրցաշրջանում խփել է 16 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում, ինչը օգնեց «Մոնակոյին» զբաղեցնել երկրորդ տեղը մրցաշարային աղյուսակում։
«Մոնակոյում» անցկացրած հինգ մրցաշրջաններում ֆրանսիացին բոլոր մրցաշարերում 201 խաղում խփել է 118 գոլ և դարձել ակումբի բոլոր ժամանակների երկրորդ լավագույն ռմբարկուն՝ արգենտինացի հարձակվող Դելիո Օնիսից հետո: