«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն YouTube-յան իր ալիքում տեսանյութ է հրապարակել որտեղ խաղում է ո՞վ է ավելի լավը (who is better) հայտնի ֆուտբոլային բլից-խաղը։
Հարցման ժամանակ Կրիշտիանուն ընտրություն է կատարում իր մի շարք նախկին խաղընկերների և այլ անվանի խաղացողների միջև։
Մասնավորապես Ռոնալդուն ընտրություն է կատարել Մբապեի և Բենզեմայի, Բեքեմի և Ռայան Գիգսի ու ևս մի քանի այլ անվանի խաղացողների միջև։ Հարցերը կազմել է 39-ամյա պորտուգալացու նախկին խաղընկեր Ռիո Ֆերդինանդը։