Սեպտեմբերի 7-ին Գերմանիայի հավաքականը Դյուսելդորֆում Ազգերի լիգայի շրջանակում ընդունեց Հունգարիային։ Գերմանիան հաղթեց մրցակցին 5:0 հաշվով:
Գերմանացիների վինգեր Ջամալ Մուսիալան այս խաղում աչքի ընկավ գոլով և երեք գոլային փոխանցմամբ:
21 տարեկան և 194 օրվա հասակում Մուսիալան դարձավ Ազգերի լիգայի մեկ խաղում չորս գոլային գործողություն կատարած ամենաերիտասարդ խաղացողը: