Սեպտեմբերի 7-ին Հայաստանի Մ-19 հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել Լիտվայի Մ-19 ընտրանու հետ: Մեր տղաները հաղթել են 2-1 հաշվով:
Հայաստանի հավաքականի կազմում աչքի են ընկել Ֆինն Գերագուսյանն ու Դավիթ Ղիասյանը։
Անգլիական «Սանդերլենդի» ակադեմիայի 16-ամյա կիսապաշտպան Ֆինն Գերագուսյանն այսօր նորամուտն է նշել Հայաստանի Մ-19 հավաքականի կազմում և դարձել է գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։
«Հիանալի աշխատանք, Ֆինն»,- գրել է «Սանդերլենդի» ակադեմիայի մամուլի ծառայությունն ակումբի սոցկայքում։