Կրիշտիանու Ռոնալդուն օրերս 131-րդ գոլը խփեց Պորտուգալիայի հավաքականի կազմում Խորվաթիայի դեմ խաղում։ Կրիշտիանուն ոչ միայն ամենաշատ հանդիպումն է անցկացրել հավաքականի կազմում բոլոր ֆուտբոլիստների շրջանում, այլ նաև այս ցուցանիշով է նա լավագույնը ֆուտբոլի պատմության մեջ։
Երկրորդ տեղում այս ցուցանիշով Արգենտինայի հավաքականի հարձակովող Լիոնել Մեսսին է՝ 109 գոլով։ Այժմ կարիերան շարունակող ևս երեք ֆուտբոլիստ՝ Ռոմելու Լուկակուն, Ռոբերտ Լևանդովսկին և Նեյմարը լավագույն տասնակում են և դեռ կարող են բարելավել իրենց դիրքերը վարկանիշում։ Հնդկական ֆուտբոլի լեգենդ Սունիլ Չետրին այս տարի ավարտել է կարիերան հավաքականում։ Նույնը վերաբերում է նաև ԱՄԷ-ի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Ալի Մակբուտին։
Ազգային հավաքականների կազմում ամենաարդյունավետ ֆուտբոլիստները․
1․ Կրիշտիանու Ռոնալդու․ Պորտուգալիա / Ալ Նասր — 131 գոլ
2․ Լիոնել Մեսսի․ Արգենտինա / Ինտեր Մայամի — 109 գոլ
3․ Ալի Դաեի․ Իրան / ավարտել է կարիերան — 108 գոլ
4․ Սունիլ Չետրի․ Հնդկաստան / Բենգալուրու- 94 գոլ
5․ Մոկհտար Դահարի․ Մալայզիա — 89 գոլ
6-7․ Ռոմելու Լուկակու․ Բելգիա / Նապոլի — 85 գոլ
6-7․ Ալի Մակբուտ․ ԱՄԷ / Ալ Ջազիրա — 85 գոլ
8-9․ Ռոբերտ Լևանդովսկի․ Լեհաստան/ Բարսելոնա — 84 գոլ
8-9․ Ֆերենց Պուշկաշ․ Հունգարիա, Իսպանիա — 84 գոլ
10-11․ Նեյմար․ Բրազիլիա / Ալ Հիլալ — 79 գոլ
10-11․ Գոդֆրի Չիտալու․ Զամբիա — 79 գոլ