Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը մի քանի օր առաջ ասել է, որ Իսպանիային պետք է զրկել ԱԱ-2030-ը անցկացնելու իրավունքից, եթե երկրում չլուծվի ռասիզմի հետ կապված խնդիրը։
Իսպանիայի ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան արձագանքել է Վինիսիուսի խոսքերին։
«Ես կարող եմ միայն ասել, որ բազմազանության նկատմամբ հարգանքը մեր իսպանական ԴՆԹ-ի մի մասն է: Այդ իսկ պատճառով մենք արդյունավետ և անմիջականորեն պայքարում ենք խտրական վարքագծի բոլոր տեսակների դեմ: Մտահոգություններ ունենք սպորտի ոլորտում, և մենք շարունակում ենք աշխատել նոր հանձնարարականների վրա»,- նախարարի խոսքը մեջբերում է Dzair Sport-ը։
Նշենք, որ ավելի վաղ Մադրիդի քաղաքապետը նշել էր, որ իրենք սպասում են Վինիսիուսի ներողությանը։