«Բոլթոնի» հարձակվող Վիկտոր Ադեբոյեոն փռշտացել է և վնասել մեջքը։ Այդ մասին հայտնել են անգլիական ակումբից։
«Վիկտորը մեջքի տհաճ վնասվածք ունի, որը տեղի է ունեցել փռշտալուց հետո: Բուժզննման արդյունքները շուտով հայտնի կդառնան:
Բոլորը հիշում են նրա բախումը խաղային դրվագում մրցակցի հետ, հետո ամեն ինչ կարգին էր։ Բայց հետո նա բավականին ուժեղ փռշտացել է։ Վիկտորը ուժեղ տղա է, և նա նույնիսկ շատ ուժեղ է փռշտում, որից հետո կողոսկրի ցավ է զգացել։ Հուսով ենք, որ դա պարզապես մկանային ցավ է:
Ես պետք է ինքս ինձ լավ նայեմ, երբ իմ ֆուտբոլիստները սկսում են վնասվածքներ ստանալ փռշտալու պատճառով»,- ասել է «Բոլթոնի» գլխավոր մարզիչը The Bolton News-ին։