Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է կիսապաշտպան Ռոդրիի մասին:
«Նա աշխարհի լավագույն կենտրոնական կիսապաշտպաններից մեկն է, կատարյալ համար վեցը: Նա գերազանց է խաղում խաղի բոլոր բաղադրիչներում՝ հասկանում է ինչպես հարձակվել, ինչպես պաշտպանվել, ագահ չէ, միշտ պատրաստ է օգնելու, աշխատասեր է ու լավ կազմակերպիչ։ Պարզապես ննական տաղանդ է։
Բայց ես միշտ ուզում եմ նշել նրա գլխավոր հատկանիշը՝ համեստությունը, որը թույլ է տալիս հասկանալ, սովորել և հետևել իր մարզչի խորհուրդներին։ Այս որակի շնորհիվ նա աճել է, աճում է և կշարունակի աճել որպես խաղացող»,- դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ 28-ամյա խաղացողը հայտնվել է «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների ցուցակում։