«Բետիսի» կիսապաշտպան Իսկոյի ապաքինումը վիրահատությունից հետո չի ընթանում այնպես, ինչպես ակնկալում էին, ինչի արդյունքում խաղացողը կրկին ստիպված կլինի վիրահատվել:
Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացողը ձախ ոտքի կոտրվածք էր ստացել 2024 թվականի մայիսին, որից հետո վիրահատվել էր։
Ինչպես հայտնում է «Բետիսի» մամուլի ծառայությունը, Իսկոն հետազոտության է ենթարկվել, որի ժամանակ ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է կոլուսի անբավարար կոնսոլիդացիա և կեղծ հոդի ձևավորում։ Որոշվել է խաղացողին կրկին վիրահատել։