Հայկական թիմերը վերջին տարիներին աչքի են ընկնում տրանսֆերային մեծ ակտիվությամբ: Եթե նախորդ տարիներին արտասահմանցի ֆուտբոլիստներ էին տեղափոխվում Բարձրագույն խումբ, ապա վերջին ամիսներին իրենց կազմը արտասահմանցի ֆուտբոլիստներով սկսել են համալրել նաև Առաջին խմբի թիմերը:
Բացի համալրումներից մեծ թվով ֆուտբոլիստներ նաև հեռանում են հայկական թիմերից: Վերջին ամիսների ընթացքում և, հիմնականում ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, Հայաստանի թիմերից 9 ֆուտբոլիստ կարիերայի շարունակության տարբերակը գտել է Ղրղզստանում: Հատկանշական է, որ նրանցից 5-ը Ղրղզստան է տեղափոխվել Առաջին խմբի թիմերից:

Ստորև ներկայացնում ենք ֆուտբոլիստներին.
Օրբելի Համբարձումյան — «Արարատից»՝ «Աբդաշ Ատա Կանտ»
Եգոր Սիսուեվ — «Սևանից»՝ «Կագանատ»
Սերգեյ Բուրկին — «Վեստ Արմենիայից»՝ «Ալայ Օշ»
Մաքսիմ Ստարովերով — «Վեստ Արմենիայից»՝ «Լիդեր Չեմպիոն»
Իվան Մամախանով — «Երևանից»՝ «Լիդեր Չեմպիոն»
Դենիս Լյուբիմով — «Երևանից»՝ «Լիդեր Չեմպիոն»
Անդրեյ Զորին — «Վեստ Արմենիայից»՝ «Լիդեր Չեմպիոն»
Իվան Լատիշև — «Երևանից»՝ «Աբդաշ Ատա Կանտ»
Միխաիլ Պետրուշենկով — «Արարատից»՝ «Նեֆտչի Կոշկոր-Ատա»