Հայաստանի ներկայացուցիչ Սմբատ Կարապետյանը Փարիզի Պարալիպիկ խաղերի սայլակավազք մարզաձևի T54 դասակարգման խմբում 14 մասնակիցների պայքարում 16:98 վարկյան արդյունքով զբաղեցրել է 12-րդ տեղը:
Կարապետյանը Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում հանդես է եկել սայլակավազք մարզաձևի 100մ մրցավազքում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ աթլետ Սարգիս Ստեփանյանը Պարա աթլետիկա մարզաձևի գնդի հրում վարժության F55 սպորտային դասակարգման խմբում զբաղեցրել է 8-րդ տեղը:
Նշենք՝ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը Փարիզում ընթացող Պարալիմպիկ խաղերում Հայաստանն առաջին անգամ վարկանիշ նվաճած ներկայացուցիչներ ունի: Խաղերին կմասնակցի նաև Հայաստանի ազգային պարալիմպիկ հավաքականի մարզիկ Գրետա Վարդանյանը: Պարածանրամարտ մրցաձևում նրա ելույթը նախատեսված է սեպտեմբերի 6-ին: