Անգլիական պրոֆեսիոնալ ակումբները ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ծախսել են 1,69 միլիարդ դոլար և այս ցուցանիշով առաջատարն են:
Այս մասին հայտնում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) զեկույցը։
Կազմակերպության տվյալներով՝ Իտալիան տրանսֆերային ծախսերով երկրորդ տեղում է։ Այս երկրի ակումբները ծախսել են 825 մլն դոլար, Ֆրանսիան եզրափակում է լավագույն եռյակը՝ 697 մլն դոլար ցուցանիշով։
Չորրորդ տեղում Իսպանիան է (599 մլն դոլար), հինգերորդում՝ Գերմանիան (572 մլն դոլար)։
Սաուդյան Արաբիայի ակումբներն այս ամառ տրանսֆերների վրա ծախսել են 431 միլիոն դոլար: