Վերջերս «Ռեալը» վնասվածքի պատճառով կորցրեց երկու ֆրանսիացի ֆուտբոլիստների։ Խոսքը հենակետային կիսապաշտպան Օրելիեն Չուամենիի և ձախ պաշտպան Ֆերլան Մենդիի մասին է։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ ֆրանսիացիների վնասվածքները լուրջ չեն։ Սպասվում է, որ Չուամենին և Մենդին խաղադաշտ կվերադառնան միջազգային ընդմիջումից հետո, որն ավարտվում է սեպտեմբերի 14-ին:
Ֆուտբոլիստները չեն կարողանա օգնել Ֆրանսիայի հավաքականին առաջիկա հանդիպումներում։