Սարգիս Ստեփանյանը ավարտել է իր ելույթը Փարիզ 2024 թվականի Պարալիմպիկ խաղերի Պարա աթլետիկա մարզաձևի գնդի հրում վարժությունում, որտեղ հանդես էր գալիս F55 սպորտային դասակարգմամբ, նա զբաղեցրեց 8-րդ հորիզոնական։
«Չնայած նա շատ լավ մարզական վիճակում էր, (Հայաստանում 11,87 արդյունքով էր մեկնել) որոշ տեխնիկական թերության պատճառով և մի շարք այլ հոգեբանական ազդեցության հանգամանքներով պայմանավորված ունենք 10,41 մետր առավելագույն գրանցված արդյունք»,- ասված է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Լուսանկարը՝ Union Franco-Arménienne — Association culturelle-ի