«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում «Ռուժոմբերոկի» արգելքը հաղթահարելուց հետո խոսել է պատասխան խաղի մասին, որում իր թիմը 1:3 հաշվով զիջեց մրցակցին արտագնա խաղում:
«Մեր պլանը խաղը վերահսկելն էր, քանի որ գիտեինք, որ կունենանք ազատ տարածություններ և կստեղծենք պահեր: Եթե դիտեք մեր հանդիպումները, կտեսնեք, որ ամեն անգամ մենք գոլեր խփելու հնարավորություններ ենք ստեղծում: Այսօր մեր գլխավոր խնդիրն արդյունավետությունն էր: «Ռուժոմբերոկը» երեք պահ ունեցավ և երեք շատ լավ գոլ խփեց: Նրանք շատ ջանք թափեցին դրա համար, իսկ մեր արդյունավետությունն այն չէր, այսօր մեր օրը չէր: 3:0 հաշվով հաղթանակից հետո պետք է կարողանայինք թիմին կենդանի պահել: Տղաներին ասել էի, որ պետք է փորձեն գոլ խփել մինչև խաղի ավարտը, քանի որ դա շատ կարևոր էր մեզ համար: Մենք արեցինք դա և շատ ուրախ ենք այդ առիթով»։