Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է իր ելույթներն Աբու Դաբիի միջազգային մրցաշարում, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Երկրորդ խաղում Հայաստանն ուժերը չափեց Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականի հետ:
Հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի պարտությամբ՝ 92:107 հաշվով։
Մրցաշարում Հայաստանի առաջիկա մրցակիցները հայտնի կդառնան այսօր՝ օգոստոսի 29-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցում է փորձնական կազմով: