Նիդեռլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը կարող է կարիերան շարունակել «Ռայո Վալեկանոյում»:
Ակումբի նախագահ Մարտին Պրեսան հետաքրքրված է 30-ամյա հարձակվողի հետ պայմանագիր կնքելու հարցում և փնտրում է ֆինանսական միջոցներ, որոնք թույլ կտան իրականացնել այս տրանսֆերը:
Հավանական է, որ թիմի առաջատարներից մեկը՝ Ռաուլ դե Թոմասը կհեռանա թիմից․ դա թույլ կտա աշխատավարձերի բյուջեն նվազեցնել 5,5 միլիոն եվրոյով: Մեմֆիսը ցանկանում է մոտավորապես նույնքան վաստակել նոր ակումբում, գրում է Relevo-ն։
Նա այս ամառ է հեռացել «Ատլետիկոյից» և այժմ ազատ գործակալի կարգավիճակում է։