Ձյուդոյի երիտասարդների և մեծահասակների հավաքականները միջազգային ուսումնամարզական հավաք են անցկացնում ՌԴ Սոչի քաղաքում։
Հավաքից հետո երիտասարդները կմեկնեն Էստոնիա՝ մասնակցելու սեպտեմբերի 5-8-ը Տալլինում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, իսկ մեծահասակներից Աշիկ Անդրեյանը, սեպտեմբերի 13-15-ը Խորվաթիայի Զագրեբ քաղաքում կմասնակցի Գրան Պրի միջազգային մրցաշարին։