Նովոսիբիրսկում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը դուրս է եկել եզրափակիչ, 97 կգ Հայկ Խլոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։
Խլոյանը կիսաեզրափակչում հանդիպել է Աշխարհի գործող չեմպիոն կուբացի Ռոսիլոյին և անհասկանալի մրցավարական որոշուման հետևանքով զիջել մրցակցին, գրում է ՀԸՖ մամուլի քարտուղարությունը։
Բրոնզե մեդալների համար կպայքարեն նաև Հայկ Մելիքյանը և Հրաչյա Պողոսյանը։