Հայաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրի մեկնարկային խաղում Երևանի «Արարատը» «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում հյուրընկալվել է «Վեստ Արմենիային» և 2-1 հաշվով հաղթանակ տարել:
Հանդիպման հաշիվը բացվել է միայն 81-րդ րոպեին, երբ Սերոբ Գալստյանը գնդակն ուղարկել է տանտերերի դարպասը: Հիմնական ժամանակին ավելացված 9-րդ րոպեին «Արարատի» սենեգալցի կիսապաշտպան Մուսա Կանտեն կրկնապատկել է իր թիմի առավելությունը: Սակայն մեկ րոպե անց տանտերերի կազմում մեկ գնդալ հետ է բերել Արսեն Եղիազարյանը՝ 2:1:
Հատկանշական է, որ հանդիպման 15-րդ րոպեից «Վեստ Արմենիան» խաղացել է 10 հոգով, երբ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվել է Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Ավենտիս Ավենտիսյանը:
Այսպիսով, «Արարատը» 4 խաղից հետո տարել է երրորդ հաղթանակը և 9 միավորով միանձնյա գլխավորել է մրցաշարային աղյուսակը: «Վեստ Արմենիան» անցկացրած երկու խաղերում պարտվել է և միավոր չունի: