Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը մոտ է «Ռայո Վալեկանո» տեղափոխվելուն։
Կոլումբիացին արդեն ժամանել է Մադրիդ, որտեղ սպասում է գործարքի ավարտին։
Անցած մրցաշրջանում Խամեսը խաղում էր «Սան Պաուլոյում»: 33-ամյա կիսապաշտպանը խզել է պայմանագիրը բրազիլական ակումբի հետ և ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Ռայո»։
Իսպանիայում կիսապաշտպանը հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», որի կազմում նա անցկացրել է 125 հանդիպում, դարձել 37 գոլի և 42 գոլային փոխանցման հեղինակ։