«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ թիմին է միացել կենտրոնական պաշտպան Հայկ Մուսախանյանը։
Հայկ Մուսախանյանը նոր թիմի կազմում հանդես կգա 19 համարի խաղաշապիկով։
Հայկը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել Ֆինլանդիայի առաջնությունում՝ ՀԱԿԱ ակումբում։
Մինչ այդ նա հանդես է եկել նաև Երևանի «Նոա» և բելառուսական «Էներգետիկ» ակումբներում։