«Փյունիկի» նախկին հարձակվող Մոհամեդ Կոնատեն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի առաջնությունում հանդես եկող «Ալ-Ռիյադ» ակումբում:
Բուրկինա Ֆասոյի հավաքականի 26-ամյա խաղացողն ազատ խաղացողի կարգավիճակում է միացել «Ալ-Ռիյադին»:
Կոնատեն հայտնի է հայ երկրպագուներին 2019 թվականին Երևնաի «Փյունիկում» իր ելույթներով․ հայկական ակումբի կազմում նա մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 8 գոլի հեղինակ, որոնցից 2-ը նա խփել է Եվրոպա Լիգայի որոակավորման փուլում։
«Փյունիկից» հետո Կոնատեն հանդես է եկել մի շարք թիմերում, այդ թվում՝ ռուսական «Ախմատում» , որտեղ դարձել է ակումբի՝ ՌՊԼ-ի պատմության լավագույն ռմբարկուն