Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան ԿԼ-ի խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Ռուժոմբերոկի» դեմ առաջին խաղից հետո (3։0) հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է հանդիպումը։
«Միակողմանի հանդիպում էր: Մենք պատրաստվել էինք խաղին, որպեսզի հենց ամենասկզբից տիրեինք առավելությանն ու վերահսկեինք խաղը։ Մենք գիտեինք, որ պետք է համբերատար լինենք ու հենց սկզբում տիրեինք առավելությանը։ Մեզ համար շատ լավ էր, որ կարողացանք արագ գոլ խփել։ Առաջին խաղակեսի վերջնամասից այդքան էլ գոհ չեմ, քանի որ մեր ինտենիսվությունը նվազեց։
Ընդմիջմանը տղաներին ասացի, որ տեմպը բարձր պահեն, փորձեն երկրորդ գոլը խփել հնարավորինս շուտ, այնուհետև իհարկե փորձեն խփել երրորդը։ Կարծում եմ, որ երկրորդ կեսում մենք լավ տեսք ունեինք ու նաև առավելություն ունեինք մրցակցի նկատմամբ։
Լույսերի անջատվելը մեզ համար լավ չէր, քանի որ տեսնում էինք, որ նրանք դժվարանում են և մենք էլ ցանկանում էինք շարունակել ճնշում գործադրել: Վերադառնալուց հետո այնքան էլ լավ չսկսեցինք, առաջին րոպեներին չէինք կարողանում վերադարձնել գնդակի վերահսկողությունը: Երբ վերադարձրինք մեր խաղը, խփեցինք 2-րդ գոլը:Ցանկանում էինք շարունակել 3-րդ գոլը խփելու համար, և բարեբախտաբար մենք կարողացանք խփել 3-րդը, ինչի շուրջ աշխատում էինք: Ուրախ եմ տղաների համար, մեր խաղի համար, որը ցուցադրեցինք, բայց սա ընդամենը առաջին կեսն է և դեռ պետք է խաղանք 2-րդը Սլովակիայում, ինչը գիտեմ, որ շատ բարդ է լինելու:
Ես շատ գոհ եմ բոլորից, բոլորը 100 տոկոսով ներդնում են իրենց ուժերը։ Բոլորը մեզ համար շատ կարևոր են այս ճանապարհին։ Ես բոլորի համար շատ ուրախ եմ»,- Ռուի Մոտայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին, ժամը 20։30-ին։