Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) պաշտոնական կայքը պաշտոնապես հայտարարել է ATP-250 անվանակարգում նոր մրցաշարի կազմակերպման մասին։ Մրցույթն առաջին անգամ կանցկացվի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում 2024 թվականի նոյեմբերի 3-ից նոյեմբերի 9-ը։
Նոր մրցաշարը կանցկացվի «Բելգրադ Արենայում» փակ կոշտ կորտում, որը նախկինում ընդունել է Դևիսի գավաթի եզրափակիչները 2010 և 2013 թվականներին:
Բելգրադում կայանալիք ATP-250 մրցաշարը թենիսի օրացույցով կփոխարինի Իսպանիայի Խիխոն քաղաքում անցկացվող նմանատիպ մրցաշարին, որը հետաձգվել էր չնախատեսված խնդիրների պատճառներով և կանցկացվի Սերբիայի մայրաքաղաքում առնվազն երկու տարով:
2024 թվականի ATP Tour օրացույցի մնացած բոլոր մրցաշարերն առայժմ մնում են անփոփոխ և տեղի կունենան նախատեսվածի համաձայն: