Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսն արձագանքել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի ՝ «Բարսելոնայից» Գյունդողանի հեռանալու մասին հրապարակմանը։
«WOW», — գրել է գերմանացի նախկին ֆուտբոլիստը Ռոմանոյի գրառման տակ՝ մեկնաբանությանն ուղեկցելով կապիկի երեք էմոջիներով, որոնք ծածկում են աչքերը։
Նշենք, որ իտալացի ինսայդերը հայտնել է, որ Գյունդողանը պատրաստ է վերադառնալ «Մանչեսթեր Սիթի»։ Ընդգծվել է, որ կողմերը ներկայումս քննարկում են կիսապաշտպանի հնարավոր վերադարձը անգլիական ակումբ, որի կազմում նա հանդես է եկել 2016-ից 2023 թվականներին։
«Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հավանություն է տվել Գյունդողանի վերադարձին։ Անգլիական ակումբի կազմում գերմանացին հինգ անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունը։