Ինչպես տեղեկացնում է AS-ը, Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»: Դա տեղի կունենա, եթե բրազիլացին մրցաշրջանի առաջին հատվածում ակնկալածից քիչ խաղաժամանակ ստանա։ Երիտասարդ հարձակվողը կարող է վարձավճարով տեղափոխվել այլ ակումբ՝ խաղային փորձ ձեռք բերելու համար։
Նշվում է, որ Էնդրիկն իր կարիերայի հստակ ծրագիր ունի։ Միևնույն ժամանակ, բրազիլացին հասկանում էր, որ «Ռեալում» իրեն դժվար մրցակցություն է սպասվում։
Հիշեցնենք, որ 18-ամյա խաղացողը այս ամռանն է համալրել «Սերուցքայինների» շարքերը և 6 մրցաշրջանով պայմանագիր է կնքել մինչև 2030 թվականի կեսերը։ Մրցաշրջանի «Ռեալի» առաջին երկու պաշտոնական հանդիպումներում Էնդրիկը ոչ մի րոպե չի անցկացրել խաղադաշտում։