Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 տարեկանների հավաքականի ներկայացուցիչ, 65 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը Հորդանանում ընթացքում Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել։
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչին։
Այսօր հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 տարեկանների հավաքականի մյուս ներկայացուցիչը, 55 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը Հորդանանում ընթացքում Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում ևս բրոնզե մեդալ է նվաճել։
Բրոնզի համար պայքարում Մխիթարյանը տուշեի օգնությամբ հաղթել է իրանցի մարզիկին։
Այսօր Լյովա Շուխյանը պարտվեց կիսաեզրափակիչում և կպայքարի բրոնզե մեդալի համար։