«Ուրարտուի» ավագ և պաշտպան Ժիրայր Մարգարյանը հատել է ակումբի կազմում 100 պաշտոնական հանդիպումների շեմը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Մարգարյանը «Ուրարտուի» սան է։ Նշենք, որ Ժիրայրը իր նորամուտը թիմի կազմում նշել է 2015 թվականի ապրիլի 5-ին՝ «Գանձասար-Կապանի» դեմ արտագնա խաղում՝ դուրս գալով փոխարինման։
Հարազատ ակումբ Մարգարյանը վերադարձել է 2021/22 մրցաշրջանում, իսկ մյուս մրցաշրջանից դարձել է թիմի ավագը։