Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 տարեկանների հավաքականի անդամ, 48 կգ քաշային Մարտին Մանջիկյանը Հորդանանում ընթացքում Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում սփոփիչ գոտեմարտ է անցկացրել չեզոք դրոշի ներքո հանդես եկող Նիկոլայ Կրիստովի հետ, սակայն զիջել է մրցակցին և զրկվել բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:
Հունահռոմեական ոճի երկու ըմբիշ՝ 55 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանն ու 65 կգ քաշային Նարեկ Գրիգորյանն այսօր կգոտեմարտեն բրոնզե մեդալների համար:
Մխիթարյանն ու Գրիգորյանը երեքական հաղթանակներ տանելով՝ դուրս են եկել կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, զիջել են մրցակիցներին և կպայքարեն երրորդ տեղի համար: Բրոնզե մեդալի համար գոտեմարտերում նրանց մրցակիցները հայտնի կդառնան ավելի ուշ:
Այսօր մրցագորգ դուրս կգան նաև Մարատ Աճեմյանը (45 կգ), Սարգիս Հարությունյանը (51 կգ), Ալեքս Մարգարյանը (60 կգ), Սամվել Տերտերյանը (71 կգ) և Լյովա Շուխյանը (92 կգ):
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի կազմում ընդգրկված են Մհեր Հակոբյանը (45 կգ), Արմեն Պապիկյանը (48 կգ), Աշոտ Գյուլնազարյանը (51 կգ), Գագիկ Ղազարյանը (55 կգ), Հայկ Ավանեսյանը (60 կգ), Եղիշե Մոսեսյանը (65 կգ), Վահե Սաղյանը (71 կգ), Սահակ Հովհաննիսյանը (80 կգ), Հրաչիկ Մկրտչյանը (92 կգ), Անդրանիկ Ջաղեթյանը (110 կգ):
Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը մասնակցում է 576 ըմբիշ։