«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է որոշակի պայմաններով վերադարձնել «Բարսելոնայի» գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին։ Այս մասին հայտնում է City Xtra-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 33-ամյա ֆուտբոլիստը մտադիր է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ կատալոնական ակումբից: Գերմանացի կիսապաշտպանի հավակնորդների թվում է «Մանչեսթեր Սիթին», որի կազմում նա յոթ տարի խաղացել է մինչ «Բարսելոնա» տեղափոխվելը։
Նշվում է, որ «Քաղաքայինների» դռները դեռևս բաց են Գյունդողանի համար։ Թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ուրախ կլինի խաղացողին կրկին տեսնել իր թիմում, սակայն տրանսֆերը կկայանա միայն այն դեպքում, եթե «Բարսելոնան» չպահանջի տրանսֆերի դիմաց փոխհատուցում։