«Բարսելոնան» առաջիկա օրերին վերջնական որոշում կայացնի թիմի բրազիլացի հարձակվող Վիտոր Ռոկեի վերաբերյալ, հայտնում է ինայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը պատրաստ է բաժանվել 19-ամյա խաղացողից, որը չի մտնում թիմի նոր գլխավոր մարզիչ Ֆլիկի ծրագրերի մեջ։ Այժմ բրազիլացու ձեռքբերման համար կա երկու հավակնորդ՝ Լիսաբոնի «Սպորտինգը» և «Բետիսը»:
«Սպորտինգը» «Բարսելոնային» առաջարկում է մոտ 30 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսներ, մինչդեռ «Բետիսը» մտադիր է վարձակալել հարձակվողին և Լա Լիգայում իրեն դրսևորելու ևս մեկ հնարավորություն տալ: Վիտոր Ռոկեն նախորդ մրցաշրջանում «Կապտանռնագույնների» կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։