Հայաստանի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի երրորդ տուրի խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունել էր «Արարատ-Արմենիային»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3-1 հաշվով։
Դմիտրի Գունկոյի թիմի կազմում դուբլ գրանցեց Իվան Իգնատևը, ևս մեկ գոլ խփեց Ալեքսանդր Պուսկոն։ Հյուրերի կազմում աչքի ընկավ Մարիուս Նոուբիսին։
Այս խաղից հետո «Ուրարտուն» 4 միավորով կիսում է 3-5-րդ տեղը մրցաշարային աղյուսակում «Վանի» և «Ալաշկերտի» հետ։ «Արարատ-Արմենիան» իր ակտիվում ունի 3 միավոր։ Նշենք, որ երկու թիմերն էլ առաջնությունում անցկացրեցին իրենց երկրորդ հանդիպումը։