Իտալական «Միլանի» նորեկ Ալվարո Մորատան հաստատել է կնոջից բաժանվելու մասին շրջող լուրերը։
«Ուզում եմ պարզաբանել՝ վերջ: Բայց մենք լավ հարաբերություններ ունենք հանուն մեր երեխաների։ Միասնաբար եկանք այն որոշ,ամը, որ ավելի լավ է շարունակենք առանձին։ Անկեղծորեն տխրում եմ այս ամենի մասին խոսելուց: Ալիչեն չէր ցանկանում հեռանալ Իսպանիայից։ Ես երբեք չեմ խաբել նրան: Նա իմ կյանքում ամենակարեւոր կինն է»,- Մորատայի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը
Նշենք, որ Ալվարո Մորատան և Ալիչե Կամպելյոն ծանոթացել էին 2016 թվականին, իսկ մեկ տարի անց ամուսնացել էին։ Զույգը չորս երեխա ունեի՝ մեկ դուստր և երեք որդի։