Հայաստանի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի 3-րդ տուրում «Վանի» տարած հաղթանակը «Գանձասարի» նկատմամբ (6:1) ամենախոշորն էր Չարենցավանը ներկայացնող ակումբի պատմության մեջ Հայաստանի Պրեմիեր լիգայում։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նախկինում, «Վանի» ամենախոշոր հաշվով հաղթանակները եղել էին «Շիրակի» և «Լեռանային Արցախի» նկատմամբ՝ երկու դեպքում էլ չարենցավանյան ակումբը մրցակիցների նկատմամբ առավելության էր հասել 4։0 հաշվով։
Նշենք, որ անցկացված 3 տուրերից հետո «Վանը» վաստակած 4 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, իսկ «Գանձասարը» դեռևս չունի միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։