Իսպանիայի առաջնության 2024/25 մրցաշրջանի առաջին տուրի «Մալյորկայի» դեմ խաղում (1:1) Մադրիդի «Ռեալը» գրանցեց հերթական ռեկորդը։
«Արքայական» ակումբին չհաջողվեց հաղթել «Մալյորկային», սակայն այս ոչ-ոքիի շնորհիվ մադրիդցիները երկարաձգեցին իրենց ռեկորդային շարքը՝ չպարտվելով Իսպանիայի առաջնությունում 32 հանդիպումներում անընդմեջ։
Նշենք, որ «Սերուցքայինների» նախորդ ամենաերկար անպարտելիության շարքը գրանցվել էր հեռավոր 1989/90 մրցաշրջանում, երբ ակումբը ղեկավարում էր հոլանդացի մասնագետ Լեո Բենհակերը՝ 30 անպարտելի խաղ։