«Բարսելոնան» ծրագրում է բաժանվել մի շարք խաղացողներից՝ ակումբի ֆինանսական վիճակը բարելավելու համար, հայտնում է ինսայդեր Մատեո Մորետոն։
Աղբյուրի համաձայն՝ Ֆուտբոլիստների ցանկում, որոնցից կատալոնական ակումբի ղեկավարությունն ակնկալում է բաժանվել՝ ընդգրկված են կենտրոնական պաշտպաններ Կլեման Լանգլեն և Միքայիլ Ֆայեն, ինչպես նաև հարձակվող Վիտոր Ռոկեն։
Այժմ «Բարսելոնան» ակտիվորեն աշխատում է երեքի հեռանալու վրա մինչև ընթացիկ տրանսֆերային պատուհանի ավարտը։ Կատալոնական գրանդը պետք է կրճատի աշխատավարձի ծախսերը, որպեսզի կարողանա նոր խաղացողներ ձեռք բերել և գրանցել արդեն ակումբին միացած խաղացողներին։