Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն գրառում է կատարել Իսպանիայի առաջնության առաջին տուրի «Մալյորկայի» հետ խաղում ոչ-ոքիից հետո (1:1):
«Այնքան էլ լավ արդյունք չէ: Մենք զգույշ և կենտրոնացած կլինենք հաջորդ խաղերում»,- գրել է Մբապեն սոցցանցերից մեկի իր էջում։
Հիշեցնենք, որ Մբապեի համար այս հանդիպումը առաջինն էր Իսպանիայի առաջնություններում։ Նախկինում հարձակվողը «Արքայական» ակումբի կազմում մասնակցել է «Ատալանտայի» հետ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպմանը (2:0) և դարձել մեկ գոլի հեղինակ։