Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան խոսել է ժամանակակից աշխարհում և ֆուտբոլում առկա ռասիզմի խնդրի մասին։
«Մենք պարտավոր ենք խոսել այս մասին: Մեզ շրջապատող մարդիկ չպետք է անտարբեր մնան ռասիզմի խնդրի նկատմամբ։ Սրա վրա աչք փակելը տարբերակ չէ: Մենք պետք է պայքարենք դրա դեմ և շատ բան փոխենք։ Ամբողջ աշխարհը պետք է միանա ռասիզմի դեմ պայքարին։
Սա կրթական խնդիր է։ Սա մի բան է, որն իր արմատները վերցնում է տնից, քանի որ ծնողներն իրենց երեխաներին դաստիարակում են այսպես։ Սա է խնդրի պատճառը։
Իհարկե, ֆուտբոլը հիանալի հիմք է։ Մենք փորձում ենք լավ իմիջ ստեղծել և մաքրել այս խաղը ռասիզմից։ Բայց սա բավարար չէ։ Մեզ անհրաժեշտ է օգնություն ամբողջ աշխարհից, այդ թվում՝ քաղաքական գործիչներից»,- Ալաբայի խոսքերն է մեջբերում GQ Espana-ն։