«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս Ֆլիկը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 1-ին տուրում «Վալենսիայի» նկատմամբ տարած հաղթանակը (2-1).
«Շատ կարևոր է հաղթանակով սկսել առաջնությունը։ Երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ էինք գործում։ Առաջին խաղակեսում ավելի շատ սխալներ թույլ տվեցինք։ Խաղակեսի վերջնամասում խփած գոլը շատ կարևոր էր։ Լևանդովսկին գոլ խփելու հիանալի մասնագետ է։
Մենք պաշտպանվում և հարձակվում ենք մեկ թիմով։ Նա շատ պաշտպանողական աշխատանք կատարեց ու երկու գոլ խփեց։ Մենք շատ բան ունենք բարելավելու մեր խաղում, բայց շատ կարևոր է սկսել հաղթանակով»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հաջորդ խաղում «Բարսելոնան» կհանդիպի «Աթլետիկ» ակումբի հետ։