Իսպանական Պրիմերայի 2024/2025 մրցաշրջանի 1-ին տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցել է «Վալենսիայի» հետ և 2:1 հաշվով կամային հաղթանակ տարել:
Հանդիպման հաշիվը խաղի 44-րդ րոպեին բացել է տանտերերի հարձակվող Ուգո Դուրոն, սակայն առաջին կեսին ավելացված 5-րդ րոպեին կատալոնացիների լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խփել է պատասխան գնդակը:
Լևանդովսկին ևս մեկ գոլ խփել է արդեն երկրորդ կեսի մեկնարկին՝ 49-րդ րոպեին, և հաղթանակ պարգևել իր թիմին: Լեհ հարձակվողն անվրեպ է իրացրել 11-մետրանոց հարվածը: