Այսօր՝ օգոստոսի 17-ին, կկայանա 2024/2025 մրցաշրջանի Իսպանիայի Պրիմերայի 1-ին տուրի հանդիպումը, որում կհանդիպեն «Վալենսիան» ու «Բարսելոնան»։ Խաղը կկայանա Վալենսիայի «Մեստալյա» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:30-ին:
Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով՝
«Վալենսիա». Մամարդաշվիլի, Մոսկերա, Վասկես, Կորեյա, Գասերովսկի, Վայա, Գուերա, Ալմեյդա, Դ.Լոպես, Դուրո, Միր.
«Բարսելոնա». տեր Շտեգեն, Բալդե, Մարտինես, Կունդե, Բեռնալ, Կուբարսի, Կասադո, Տորես, Ռաֆինյա, Յամալ, Լևանդովսկի:
Անցած մրցաշրջանում թիմերը երկու անգամ հանդիպել են Լա Լիգայում։ 17-րդ տուրի խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, իսկ 33-րդ տուրի խաղում կատալոնացիները հաղթել են 4:2 հաշվով։